211652_close_icon
views-count18146 դիտում article-date 22:47 23-11-2018

Ժպտացեք ու շարունակեք ձեր քաղաքական կարիերան, տիկին Մակունց. «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար

[b]«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար Հայկ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է. [/b] Աշխարհը շատ է փոխվել, հարգարժան տիկին Մակունց։ Աշխարհը այնքան է փոխվել, որ հասկացել են վաղուց հանրային քննարկումները սովետից մնացած ուրվականներ են։ Կոմիտաս լսեք, Սահակյանցի մուլտերը դիտեք,Նարեկացի, Թումանյան և Չարենց կարդացեք, Փարաջանովի և Մալյանի ֆիլմերը դիտեք, Խաչվանքյանի ներկայացումները դիտեք, Քոչարի քանդակները ուսումնասիրեք, Սարյանի կտավները զննեք, վստահ եմ կոգևորվեք և ավելի լավ կաշխատեք։ Եթե այս ընթացքում նշածս անուններն էիք ուսումնասիրում ու դա էր պատճառը, որ 4 ամսում ժամանակ չունեցաք 15 րոպեով ընդունել մեր նախաձեռնության համակարգող Hayk Zakaryan-ին դա հարգելի պատճառ է )) Ես իմ ողջ կյանքում վախեցել եմ և կվախենամ ռեժիսոր կոչումից, որ ասում են ինձ դա մեծ պատասխանատվություն է։ Բայց ես իմ երկրում մեր հզոր անկոտրում թիմի հետ, չենք վախենում և պատրաստ ենք վերածնել այն ինչի վրա խաչ էին քաշել գրեթե բոլորը։ Չլսեցիք մեզ, չհասկացաք մեզ, չըզգացիք մեր նվիրվածությունը և երիտասարդությանը թեկուզ սիմվոլիկ լծակ չդարձաք։ Ժպտացեք ու շարունակեք ձեր քաղաքական կարիերան տիկին Մակունց։ Միևնույն է Աստված մեզ հետ է․․․

Նմանատիպ նյութեր