211652_close_icon
views-count3301 դիտում article-date 21:02 23-11-2018

Հարություն Մերդինյանը դուրս եկավ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

Գերմանիայի Գոթբուս քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության այս տարվա աշխարհի գավաթի խաղարկության վերջին` ութերորդ փուլը: Մասնակիցները մեդալների համար պայքարում են միայն առանձին գործիքների վրա: Հայաստանի չորս պատվիրակներից գերազանց մեկնարկով առանձնացավ նժույգթափերի փորձառու վարպետ Հարություն Մերդինյանը: Նա առաջ անցավ բոլոր մրցակիցներից, վաստակեց 14,966 միավոր և առաջին արդյունքով մտավ եզրափակիչ ` լավագույն ությակ: Երկրորդ ցուցանիշն ունեցավ նույն մրցաձևից աշխարհի այս տարվա չեմպիոն և ոսկե մեդալակիր, չինացի Վանգ Հաոն / 14, 900 միավոր /: Սպասելիքներն արդարացրեց նաև Արթուր Թովմասյանը, ով օղակների վրա վաստակեց 14, 733 միավոր և հինգերորդ արդյունքով նույնպես եզրափակիչում է: Նրա թիմակից Վահագն Դավթյանը եզրափակեց ուժեղագույն տասնյակը: Բազմամարտիկին վայել մարտական որակներ է դրսևորում Արթուր Դավթյանը: Մրցափորձը հարստացնելու նպատակով նա ուժերը փորձում է բոլոր վեց գործիքների վրա:Բայց մեդալների համար առավել լուրջ պայքար կմղի իր նախասիրած հենացատկում, որի մեկնարկը կտրվի այսօր երեկոյան:

Նմանատիպ նյութեր