211652_close_icon
views-count2317 դիտում article-date 20:46 23-11-2018

Արցախցի աշակերտները լավագույնն են ճանաչվել սպարտակիադայի ծրագրով անցկացվող վոլեյբոլի մրցումներում

Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտներից կազմված թե՛ տղաների և թե՛ աղջիկների թիմերը լավագույնն են ճանաչվել սպարտակիադայի ծրագրով անցկացվող վոլեյբոլի մրցումներում: Տղաների մրցապայքարում երկրորդ տեղը զբաղեցրել է ՀՀ Լոռու մարզի թիմը, երրորդ տեղը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի թիմը: Աղջիկների մրցումներում երկրորդ տեղը գրավել է ՀՀ Արագածոտնի մարզի թիմը, իսկ երրորդը՝ ՀՀ Կոտայքի մարզի թիմը: Մրցումներն անցկացվում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով:

Նմանատիպ նյութեր