211652_close_icon
views-count79238 դիտում article-date 17:02 22-11-2018

Խոշոր հրդեհ Լոռու մարզում. Վանաձորում հրդեհ է բռնկվել անգարում. ժամանել են մեծ թվով հրշեջներ. ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի կիլոմետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձոր քաղաքում հրդեհ է բռնկվել ժողովրդին հայտնի անգարում, որտեղ կուտակված է մեծ քանակի փայտ։ Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ, Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 3 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև Ոստիկանության ծառայողներ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր