211652_close_icon
views-count2702 դիտում article-date 15:20 22-11-2018

ԱՄՆ-ի ռազմակայանները և ավիակիրներն իրանական հրթիռների հասանելիության գոտում են. ԻՀՊԿ

Աֆղանստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմակայանները, ինչպես նաև Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ-ի ավիակիրներն իրանական հրթիռների հասանելիության գոտում են: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադիր-գեներալ Ամիր Ալի Հաջազադեն: «Դրանք գտնվում են մեր հասանելիության սահմաններում, և մենք կարող ենք հարված հասցնել դրանց, եթե ամերիկացիները գործողություններ ձեռնարկեն»,-ասել է իրանցի գեներալը՝ հավելելով, որ ամերիկյան ավիակիրներն Իրանի թիրախներն են: Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Հաջազադեն հայտարարել էր, որ Իրանը մեծացրել է իր հականավային հրթիռների հեռահարությունը և այժմ կարող է հակառակորդի թիրախները խոցել 700 կիլոմետր տարածության վրա:

Նմանատիպ նյութեր