211652_close_icon
views-count34941 դիտում article-date 00:46 22-11-2018

Արտակարգ դեպք Վանաձորում. Ընտանիքի 4 անդամներ, այդ թվում 2 մանկահասակ երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց

Վանաձորում ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:10-ի սահմաններում շտապ օգնության մեքենաներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի շենքերից մեկի բնակիչներ Գոհար Հարությունյանը, Գայանե Խափլանյանը, 1-ամյա Մարի եւ 3-ամյա Լիլի Խափլանյանները: Գ. Խափլանյանին անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածները ընտանիքի անդամներ են, Գ. Խափլանյանը երեխաների տատիկն է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նախնական տեղեկություններով, նրանք հիվանդանոց են տեղափոխել գազի թունավորումով: Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ, հետաքննության բաժանմունքի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր