211652_close_icon
views-count2381 դիտում article-date 17:39 20-11-2018

Իտալացի մոտոարշավորդին որակազրկել են մրցավազքի ժամանակ վտանգավոր արարքի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Snipers Team-ի իտալացի մոտոարշավորդ Ռոմանո Ֆենատիին որակազրկել են ոչ մարզական պահվածքի համար: Սան-Մարինոյում Moto2 Գրան-պրի կարգի մոտոմրցավազքի աշխարհի առաջնության ժամանակ Ֆենատին շարժման ժամանակ մոտեցել է Ստեֆանո Մանցիին և սեղմել նրա մոտոցիկլետի ձեռքի մոտոցիկլետի արգելակը: Այդ արարքի պատժառով Ռոմանոն ստիպված է եղել դադարեցնել մրցավազքը, իսկ շուտով նրան ոչ միայն որակազրկել են 2 մրցավազքով, այլ նաև՝ հեռացրել թիմից: «Ներկա պահից մենք խզում ենք պայմանագիրը Ռոմանո Ֆենատիի հետ՝ նրա ոչ մարզական և վտանգավոր վարքագծի պատճառով: Ցավոք պետք է արձանագրենք, որ նրա անպատասխանատու վարքագիծը այլ մարզիկի կյանքին սպառնալիք է եղել: Դա ոչ մի արդարացում չի կարող ունենալ», նշված է Snipers Team-ի տարածած հաղորդագրության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր