211652_close_icon
views-count1324 դիտում article-date 22:07 20-11-2018

Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության տարածքային պատվիրակ Վալերիա Գեմելլոյին և պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ 2018 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գործող տեսազանգի համակարգի կիրառման արդյունավետությունը և դրա բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ համարվեց ընդունել հատկապես տեսազանգից օգտվող ազատազրկված անձանց կարծիքները և առաջարկները: Անդրադարձան նաև 2018թ.-ի նոյեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետությունում գործող համաներմանը, դրա կիրառման գործընթացին մասնավորապես օտարերկրյա ազատազրկված անձանց նկատմամբ: Զուգահեռ քննարկվեցին քրեակատարողական հիմնարկներն օտարալեզու գրականությամբ համալրելու հնարավոր ուղիները: Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները պատրաստակամություն հայտնեցին երկկողմ համագործակցության, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կողմից առաջարկվելիք նախագծերի իրականացման համար: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր