211652_close_icon
views-count45079 դիտում article-date 11:17 20-11-2018

Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 23-ամյա բալետի արտիստը մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Երևանի Հերացու անվան բժշկական կենտրոնում մահացել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ, 23-ամյա Վահագն Մարգարյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նոյեմբերի 6-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/08/1109615/?fbclid=IwAR3afuIXZZkpPyWNNU3mBKoNiMx9JhpNsVkLIvmWKGripvjtPJEx97Up8vs]հրապարակել[/url] Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին, ինչի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողըը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից կատարված աշխատանքների արդյունքում պարզվել էր վարորդների և վիրավորների ինքնությունը։ Mercedes-ը վարել էր Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչ՝ 21-ամյա Հովիկ Սարգսյանը, Opel-ը վարել էր 51-ամյա Էդգար Բաղդասարյանը։ Վթարի հետևանքով վարորդներից Է. Բաղդասարյանը, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչներ, 32-ամյա Սարգիս Մարգարյանը, 2 տարեկան Աշոտ Մարգարյանը, 24-ամյա Վահագն Մարգարյանը և 23-ամյա Վարսենիկ Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ *** [b]Վահագն Մարգարյանի կենսագրությունը [/b] Վահագն Մարգարյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 5-ին, Էջմիածնում: 8 տարի հաճախել է ՀՀ Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոց, որից հետո տեղափոխվել է Երեւանի պարարվեստի պետական ուսումնարան` ուսումը շարունակելով նախ հայկական ժողովրդական, ապա` դասական բաժիններում: Ուսման տարիներին պարել է տարբեր ներկայացումներում: Ավարտական կուրսում մասնակցել է Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած «Պատանի պարողների Եվրատեսիլ» միջազգային պարի մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը: 2013թ. ավարտել է պարարվեստի պետական ուսումնարանը եւ ընդունվել աշխատանքի Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես բալետի արտիստ: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Սպարտակ» (Հովիվներ), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Սպա), Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (Պադեդե), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պադեդե) և այլն: 2015թ. Չեչնիայում մասնակցել է Մախմուդ Էսեմբաևի պարի միջազգային 7-րդ փառատոնին և արժանացել 2-րդ մրցանակին: Սույն թվականի հունիսի 18-ից 22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի էր ունեցել Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթը, որին մասնակցել էր նաեւ Վահագն Մարգարյանը՝ արժանանալով 2-րդ գլխավոր մրցանակին, քանի որ 1-ին տեղ ընդհանրապես չի եղել /փորձավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյան/։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր