211652_close_icon
views-count23047 դիտում article-date 23:02 19-11-2018

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. իրանցի վարորդը Scania մակնիշի բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Վահագն Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 17-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 102.5-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մոհամադդալի Միրզալուն իր վարած Scania մակնիշի 41A721-10 համարանիշի ավտմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջվել: Բեռնատարը ձորը չի գահավիժել, քանի որ ծառերին է բախվել: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր