211652_close_icon
views-count2558 դիտում article-date 21:14 19-11-2018

Գերմանիայի դատախազությունը Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի վրա հարձակված անձի համար ցմահ ազատազրկում է պահանջում

Գերմանիայի դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջել 2017թ. ապրիլի 11-ին Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի վրա հարձակվելու համար մեղադրվող Սերգեյ Վեներգոլդի համար: Այսօր այդ գործով կայացել է դատական նիստը: Վեներգոլդը մեղադրվում է ինքնաշեն ռումբերի պատրաստման և դրանք թիմի ավտոբուսի կողքին պայթեցնելու մեջ: Ավտոբուսը մեկնում էր Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Մոնակայի»հետ հանդիպմանը: Պայթյունի հետևանքով ավտոբուսի ապակիները փշրվել էին, իսկ պաշտպան Մարկ Բարտրան և մեկ ոստիկան վնասվածքներ էին ստացել: Հետաքննության տվյալներով, մեղադրյալը նպատակ է ունեցել բաժնետոմսերի կուրսի տարբերության վրա գումար աշխատել: Մասնավորապես, Վեներգոլդը 78 հազ. եվրոյով գնել էր «Բորուսիայի» բաժնետոմսեր: Նա կարող էր վաստակել մինչև 3,9 մլն եվրո՝ պայթյունից հետո ակումբի բաժնետոմսերի կտրուկ անկման արդյունքում: Սպասվում է, որ դատավորը վճիռը կկայացնի հաջորդ շաբաթ:

Նմանատիպ նյութեր