211652_close_icon
views-count21151 դիտում article-date 17:33 19-11-2018

Մխիթար Հայրապետյանը ընդգրկված է «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում, բացի այդ առաջադրվել է ռեյտինգային ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մխիթար Հայրապետյան Սփյուռքի նախարար: Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդգրկված է «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում, բացի այդ, ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, ինչպես նաև իր հարազատ Նոր Նորք թաղամասը: Կրթություն 2007թ-ին ավարտել է Երևանի #127 դպրոցը և ընդունվել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Թուրքիայի բաժինը: 2013թ-ին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2012-13թթ. եղել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերության և Ուսանողական խորհրդի անդամ: Գիտական հոդվածների հեղինակ է: Վերջին տարիներին մասնակցել է ոչ ֆորմալ կրթության շրջանակներում իրականացված տասնյակ միջազգային կրթական ծրագրերի: Աշխատանքային գործունեություն 2011թ-ին հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան» և մինչև 2015թ-ի ապրիլը իրականացրել կազմակերպության փոխնախագահի լիազորությունները: 2016թ-ի հունվարից հանդիսանում է «Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահը: 2010-17թթ հասարակական-քաղաքական գործունեությանը զուգահեռ աշխատել է մի քանի տեղական թերթերում` որպես Մերձավոր Արևելքի և, մասնավորապես, Թուրքիայի հարցերով փորձագետ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է: 2016թ-ի դեկտեմբերին ընտրվել է ՔՊ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ` միաժամանակ ընդգրկվելով կուսակցության քաղաքական խորհրդում: 2016-2018թթ եղել է ՔՊ Սփյուռքի հարցերով համակարգող:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր