211652_close_icon
views-count4132 դիտում article-date 14:32 19-11-2018

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գավառի թատրոնի վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյաը մասնակցեց Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում Լևոն Քալանթարյանի անվան դրամատիկական թատրոնի՝ ամբողջությամբ վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Ն. Փաշինյանն իր ելույթում նշեց, որ կառավարությունը հնարավորություններ է ստեղծում, որպեսզի մեր երկրում թատրոնների, թանգարանների, համերգասրահների հաճախելիությունն ավելանա: Նաև վստահություն հայտնեց, որ Գավառի թատրոնը հանդիսատեսի պակաս չի ունենա: «Ես համոզված եմ, որ մարզպետարանը, քաղաքապետարանը կկազմակերպեն, որ Գեղարքունիքի մարզի բոլոր աշակերտները 1 տարվա ընթացքում անպայման մի այց ունենան այս թատրոն: Հույս ունեմ, որ թատրոնի անձնակազմը պատշաճ մակարդակի ներկայացումներ կկազմակերպի, որպեսզի երեխաները սիրով գան այստեղ: Իհարկե, դա պարտադրանքով չի կարելի անել: Թատրոնը պիտի այնպիսի ներկայացումներով հանդես գա, որ երեխաները հերթ կանգնեն, թե ով ավելի շուտ այդ ներկայացումները կնայի: Բոլորիդ շնորհավորում եմ այս փառահեղ իրադարձության կապակցությամբ»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր