211652_close_icon
views-count12914 դիտում article-date 13:35 19-11-2018

Վարչապետը վստահեցրեց, որ Զինվորի տունը կարևորագույն հաստատություն է մեր Երկրում և 2019 թվականից ամբողջությամբ ֆինանսավորվելու է պետության կողմից

Երեկոյան լուռ հետևում էի, ինչպես են մի խումբ երիտասարդներ պարկերով կարտոֆիլ դատարկում՝ ճաքած ձեռքերով, բայց մեծ ոգևորությամբ: Իրենց բերքից բաժին էին հանել վիրավոր զինվորների համար ու հեռավոր գյուղից հասել Երևան: Հետո մի խումբ կանայք եկան՝ քաղցրավենիքով լի տուփերով՝ կրկին զինվորների համար: Ու այսպես ամեն օր..., արդեն 10 ամիս: Հայրենիքի Պաշտպանի վերականգողական կենտրոնը պետական ֆինանսավորում դեռ չունի, բայց վիրավոր տղաները ոչ մի օր առանց դեղի ու առանց սնունդի չեն մնացել: Ապրեք բոլորդ, 10 ամիս դժվար պահերին խոնարհաբար ու առանց բարձրաձայնելու կիսեցիք մեր հոգսն ու այսքան արժանապատիվ կեցություն ապահովեցիք մեր տղաներին: Ուզում ենք շնորհակալություն հայտենք յուրաքանչյուրիդ՝10 ամիս մեզ աջակելու համար և կիսվենք նորությունով, որ ունենք:) Իսկ հիմա լավ լուրը: Վարչապետը վստահեցրեց, որ Զինվորի տունը կարևորագույն հաստատություն է մեր Երկրում և 2019 թվականից ամբողջությամբ ֆինանսավորվելու է պետության կողմից: Ի դեպ, մենք էլ խոստացանք, որ ընդլայնվելու ենք ու 2 տարի հետո ընդգրկվելու ենք խոշոր հարկատուների ցանկում:

Նմանատիպ նյութեր