211652_close_icon
views-count62954 դիտում article-date 09:58 19-11-2018

Խոշոր ավտովթար Երևանում. Երևանյան լճի կամրջի վրա բախվել են. Mercedes-ը, մարդատար Газель-ը, Vօlkswagen-ը և Ford-ը. 6 վիրավորներին առաջինը օգնության են հասել «կարմիր բերետները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի թիվ 2 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Թադևոս Համբարձումյանի վարած Mercedes մակնիշի 35 DQ 305 համարանիշի, Արարատի մարզի Նորապատ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Արմեն Պողոսյանի վարած Газeль մակնիշի 0732 Տ համարանիշի և 28-ամյա Արթուր Սարգսյանի վարած Vօlkswagen մակնիշի 35 QX 236 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վլադիմիր Ադամյանի գլխավորությամբ, և շարժական վուլկանիզացիայի աշխատակիցները, տեղափոխվել են հիվանդանոց։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Газель-ն էլ բախվել է Երևանի բնակիչ՝ 45-ամյա Արմեն Խաչատրյանին պատկանող, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford մակնիշի 35 XP 024 համարանիշի շարժական վուլկանիզացիա օգտագործվող ավտոմեքենային։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները, սահմանազատել տարածքը, իսկ հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանները պարզել են, որ վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Ա. Սարգսյանը, ուղևոր՝ 35-ամյա Սարգիս Ղահրամանյանը, վարորդներից Ա. Պողոսյանը, նրա ուղևոր՝ Արարատի մարզի Նորապատ գյուղի բնակիչ, 19-ամյա Կարեն Պողոսյանը, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 19-ամյա Կարինե Պողոսյանը, 1-ամյա Գայանե Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մարդատար Газель-ը սպասարկում է թիվ 39 երթուղին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 182+
182+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր