2279 դիտում
22:59 18-11-2018
Էդմոն Մարուքյան. Չեմ տեսնում կոալիցիայի հավանականություն. Tert.am
Այս փուլում չկա ոչ իշխանություն և ոչ էլ ընդդիմություն, որովհետև հրաժարական է տվել կառավարությունը, արձակված է խորհրդարանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ով գլխավորում է իրենց ընտրական ցուցակը. տեղեկացնում է [url=https://www.tert.am/am/news/2018/11/18/edmon-marukyan/2848138]Tert.am[/url]-ը:
Նա շեշտեց՝ քանի որ վտանգ կա շահարկման, հակահեղափոխության, ավելի ազատ կլինի դրա մեջ, երբ հակահեղափոխության վտանգն այլևս չի լինի, բայց բացի այդ էլ ասաց, որ հիմա էլ դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ էլ ներկայացնում է քննադատություններ, մտահոգություններ առկայության դեպքում: Մարուքյանը հավելեց, որ որևէ ձևով կաշկանդվածություն չունեն, հիշեցրեց նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ սև ու սպիտակի վերաբերյալ հայտարարությունները:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ իշխանությունն է ստանալու ձայների մեծամասնությունն ընտրություններում, սակայն իրենք կոալիցիայի չեն գնալու. «Ես չեմ տեսնում կոալիցիայի որևէ հավանականություն, մենք ունեցել ենք հնարավորություն՝ լինելու ներկայացված «Իմ քայլը» դաշինքում, սակայն մենք չենք գնացել դրան, դրա համար մեզանից ինչ-որ մարդիկ գնացել են այնտեղ, մենք տարբեր ենք»:
Նմանատիպ նյութեր
3844 դիտում
15:33 23-05-2021
Եթե այս վիճակը խորանա, ես չեմ բացառում, որ ոչ մի ընտրություն էլ տեղի չունենա. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
403 դիտում
20:40 19-04-2024
Վեհափառը քննարկել է բռնահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերները
634 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան
463 դիտում
20:15 19-04-2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար