211652_close_icon
views-count2631 դիտում article-date 20:59 18-11-2018

Ջամալ Հաշոգիի մարմինը Թուրքիայից կարող էին դուրս բերել ճամպրուկներով

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ կանադական Գալիֆաքսում անվտանգության հարցերով միջազգային համաժողովում ելույթ ունենալով, պատմել է, ինչ կարող էր լինել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված լրագրող Ջամալ Հաշոգիի մարմնի հետ: Նախարարի խոսքերով, մարդասպանները լրագրողի մարմնի մասերը Թուրքիայից կարող էին դուրս բերել ճամպրուկներով և դա կարող էին անել առանց որևէ խնդրի, քանի որ դիվանագիտական անձեռմխելիություն ունեն: «Այս դեպքում տարբեր վարկածներ կան: Մեկն այն է, որ մարդասպանները Թուրքիան լքել են սպանությունից հետո ժամը 3-4-ին: Նրանք Հաշոգիի մասնատված մարմինը կարող էին գաղտնի տեղափոխել ճամպրուկներով առանց պրոբլեմի՝ դիվանագիտական անձեռմխելիության շնորհիվ», ասել է Աքարը:

Նմանատիպ նյութեր