211652_close_icon
views-count10241 դիտում article-date 20:37 18-11-2018

Համացանցում հայտնվել է «Ֆորմուլա-3-ի» առաջնությունում տեղի ունեցած խոշոր ավտովթարի տեսագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համացանցում հայտնվել է «Ֆորմուլա-3-ի» առաջնությունում տեղի ունեցած խոշոր ավտովթարի տեսագրությունը՝ գերմանացի ավտոարշավորդուհի Սոֆիա Ֆլերշի մասնակցությամբ: Մակաոյում ընթացող մրցավազքի չորրորդ շրջանում 17-ամյա մարզուհին բախվել է մրցակիցներից մեկին և դուրս թռել ճանապարհից: Նրա բոլիդը ճախրելով օդում, ճեղքել է ցանկապատի ցանցն ու բախվել հարթակներից մեկին: Ֆլերշը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Միջադեպի արդյունքում տուժել են նաև երեք հանդիսական, երկու լուսանկարիչ և անվտանգության աշխատակից, որոնք բոլորն էլ հիվանդանոց են տեղափոխվել: Ավելի ուշ Ֆլերշը թվիթերում հայտնել է իր իրավիճակի մասին. «Պարզապես ասեմ, որպեսզի բոլորն էլ տեղյակ լինեն. իմ հետ ամեն ինչ կարգին է, սակայն վաղը պետք է վիրահատվեմ: Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար», գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր