211652_close_icon
views-count3660 դիտում article-date 19:31 18-11-2018

Հայաստանի ազգային հավաքականը մարզվեց Վադուցում. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 17-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում: Եղանակային պայմաններն այստեղ այնքան էլ ֆուտբոլային չեն, բավականին ցուրտ է: Մարզման ընթացքում ջերմաստիճանն ընդամենը +2 էր: Երկար ճանապարհից հետո մարզումային ծանրաբեռնվածությունը մեծ չէր, և մարզումն ավելի շատ կրում էր վերականգնողական բնույթ: Ընդհանուր խմբում մարզվում էին նաև Ջիբրալթարի հանդիպումը բաց թողած Արտյոմ Խաչատուրովը և Լևոն Հայրապետյանը: Մարզմանը չէր մասնակցում միայն Կամո Հովհաննիսյանը, ով հավանաբար բաց կթողնի Լիխտենշտեյնի հետ հանդիպումը Ջիբրալթարի խաղի վերջնամասում ստացած ծնկի վնասվածքի պատճառով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր