211652_close_icon
views-count2963 դիտում article-date 22:43 18-11-2018

Բելգիայում մտադիր են կանանց «սպեցնազ» ստեղծել

Բելգիայում մտադիր են կանանց «սպեցնազ» ստեղծել, հայտարարել է այդ թրկրի պաշտպանության նախարարությունը: Նոր օպերատիվ ստորաբաժանումը կհայտնվի 2019-ի վերջում – 2020-ի սկզբում: Ռազմական փորձագետների կարծիքով, կանայք լիովին ունակ են իրականացնել այդ աշխատանքը: Բելգիայում կանանց թույլատրել են բանակում ծառայել 1975 թվականին: Սակայն գրեթե 43 տարի անց նրանք զինծառայողների ընդհանուր թվի փոքր մասն են կազմում. 27 հազ. գործող զինծառայողների 8 տոկոսը: Ընդ որում, սպայական անձնակազմում կանանց բաժինն ավելի մեծ է՝ 14 տոկոս, իսկ գեներալ-մայոր Լուտգարտ Կլաեսը 2017-ից նույնիսկ գլխավորում է Թագավորական ռազմական ակադեմիան: 2010-ից Բելգիայում վերսկսվել է կամավորական հիմունքներով ժամկետային զինծառայությունը, որի ժամկետը զինվորների համար կազմում է 3 տարի, իսկ սպաների թեկնածուների համար՝ 4 տարի: Ծառայության ընթացքում զինվորակաները ստանում նվազագույն հաստիքային աշխատավարձի չափով՝ 21094 եվրո:

Նմանատիպ նյութեր