211652_close_icon
views-count5672 դիտում article-date 22:28 17-11-2018

Ալեն Սիմոնյան. Բելառուսը ոտնահարում է էթիկան և կոռեկտությունը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/17/1110378/]հայտարարություններին[/url], հայտնում է Հանրային հեռուստաընկերության լրատվականը: «ՀՀ վարչապետը հստակ է արտահայտվել և նրա բարձրացրած հարցերը պետք է պարզաբանվեն անխուսափելիորեն: Ինչ վերաբերում է էթիկային և կոռեկտությանը, մեր գործընկերները շարունակում են դրանց կոպիտ ոտնահարումը՝ առայժմ գլխի չընկնելով, որ դա կասկածի տակ է դնում կառույցում դաշնակցային վստահելիությունը: Նաև մեծ քաղաքականության միջազգային նորմերի առումով ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ, գաղտնի նիստի բովանդակության մասին դաշնակցային երկրի հակառակորդ երկրին պատմելը հարցեր է առաջացնում, և ՀՀ վարչապետին ճանաչելով, կարող եմ ասել, որ նա այդ հարցերի պատասխանը կստանա: Սա փողոցայի՞ն, դատախազակա՞ն, թե՞ ժողովրդավարական մոտեցում կգնահատվի՝ արդեն սուբյեկտիվ ընկալման հարց է»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Նմանատիպ նյութեր