211652_close_icon
views-count4499 դիտում article-date 22:46 17-11-2018

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիա

Նոյեմբերի 17-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիա: Մեր թիմն ավտոբուսով ուղևորվեց Իսպանիայի Մալագա քաղաք, այնտեղից մեկնեց Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք, որտեղից էլ ավտոբուսով՝ Շվեյցարիայի Բադ Ռագաց քաղաք: Ազգային հավաքականը հանգրվանել է «Գրանդ Ռեզորթ» հյուրանոցում: Բադ Ռագացն ընտրվել է՝ որպես ազգային հավաքականի հանգրվան, քանի որ այն գտնվում է Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցից 10 րոպեի հեռավորության վրա: Այսօր Հայաստանի հավաքականը կանցկացնի վերականգնողական մարզում Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում: Նախախաղային մարզումը և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանան վաղը: Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։

Նմանատիպ նյութեր