14565 դիտում
18:27 17-11-2018
«Փաշինյանն իրեն հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել». Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանին. Tert.am
Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/16/1110332/]հայտարարությունն[/url] առ այն, որ նա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից պարզաբանում կպահանջի ՀԱՊԿ գագաթնաժողովում փակ կարգով քննարկված թեմաներն Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու համար, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/11/17/belarus/2847497]Tert.am[/url]-ը:
Արտգործնախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազը նշել է, որ Փաշինյանն իրեն «հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել՝ իրեն իրավասու համարելով պատժել կամ ներում շնորհել»:
«Հավանաբար, դա ընդունելի կլիներ ՀԱԿՊ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում: Սակայն միջպետական հարաբերություններում գործում են արարողակարգի ու էթիկետի միանգամայն հստակ նորմեր»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գլազը:
Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է, որ «պարոն Փաշինյանը դեռևս չի հասկացել, որ այսպես կոչված «փողոցային ժողովրդավարության» կանոներն անընդունելի են մեծ քաղաքականությունում»:
«Ափսոս: Լիահույս ենք, որ ժամանակի ընթացքում դա կանցնի»,- եզրափակել է խոսնակը: