211652_close_icon
views-count54446 դիտում article-date 14:27 17-11-2018

Արտակարգ դեպք Երևանում. Mercedes-ի վարորդը «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ վրաերթի է ենթարկել լիցքավորողին ու Nissan-ի վարորդին, կոտրել լիցքավորման սարքը. վիրավորներին օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցներն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 RA 956 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գուրգեն Մահարի փողոցում՝ Էրեբունի թանգարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ 2 քաղաքացու, այնուհետև առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով բենզալցակայանի աշխատակիցն ու այնտեղ կայանված Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցներն ու քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ԱԻն ՓԾ թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ թիվ 2 խմբի պետ Արտակ Լալայանի գլխավորությամբ։ Փրկարարներր հոսանքազրկել են մեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը և այս պահին էլ հսկողություն են իրականացնում, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ծխախոտով չմոտենան վթարի վայր։ Վրաերթից հետո Mercedes-ն էլ խփել և կոտրել է բենզալցակայանի լիցքավորման սարքն ու այն դարձել է ոչ պիտանի։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը վրաերթից հետո մեղայականով ներկայացել է Ոստիկանության Էրեբունու բաժին։ Քաղաքացիները նշում էին, որ եթե առաջին շտապօգնությունը շուտ է եկել, ապա երկրորդ շտապօգության բժիշկների խումբը բավականին ուշ է ժամանել դեպքի վայր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր