211652_close_icon
views-count5561 դիտում article-date 14:42 17-11-2018

Արգենտինայում հայտնաբերել են 1 տարի առաջ անհետացած սուզանավը

Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտնաբերել են 2017 թվականի նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավը: Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։ Արգենտինայի պաշտպանության նախարարությունն ու ռազմածովային ուժերը համատեղ աշխատանքներից հետո ի վերջո կարողացել են հստակեցնել սուզանավի գտնվելու վայրը: «Սան Խուան» սուզանավը վերջին անգամ կապի էր դուրս եկել 2017 թվականի նոյեմբերի 15-ին՝ հայտնելով վթարի մասին: Այդ ժամանակ նավի վրա կար 44 մարդ, այդ թվում և Արգենտինայի պատմության մեջ առաջին կին-սուզորդ Էլիանա Մարիա Կրավչիկը:

Նմանատիպ նյութեր