211652_close_icon
views-count3359 դիտում article-date 13:13 17-11-2018

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը: Երկու երկրի ղեկավարները քննարկել են երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձել են սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը, ԱՄՆ-ում գյուլենականների գործով ընթացող հետաքննություններին ու Սիրիայում հակաահաբեկչական պայքարին: Թուրքիայի նախագահը ցավակցություններ է հայտնել Կոլիֆորնիայում բռնկված լայնամասշտաբ հրդեհներում մահացած ամերիկացիների համար: Կողմերը համոզմունք են հայտնել, որ Խաշոգջիի սպանությունը պետք է բացահայտվի: Նախագահները վերահաստատել են հաստատակամությունն ահաբեկչության դեմ պայքարում:

Նմանատիպ նյութեր