211652_close_icon
views-count48532 դիտում article-date 09:40 17-11-2018

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Volkswagen-ն ու Opel-ը. օպերատիվ են գործել բժիշկները. 4 վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Ոսկեթափ-Վեդի գյուղամիջյան ճանապարհի 6-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen մակնիշի 33 PՍ 758 համարանիշի և Opel մակնիշի 35 TX 189 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կնտրոն, որտեղից էլ մեկին տեղափոխել են Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Վեդիի հիվանդանոցի բժիշկները, և վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանը։ Ժամանել են նաև նույն վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վեդիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր