211652_close_icon
views-count14577 դիտում article-date 01:45 17-11-2018

Ազգերի լիգա. Հայաստանը ջախջախեց Ջիբրալթարին. Մովսիսյանը՝ պոկերի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքաանը արտագնա խաղում 6:2 հաշվով հաղթեց Ջիբրալթարին: Երևանում ցավալի պարտություն կրելուց հետո մեր տղաներն այսօր վրեժի ծարավ էին: Բայց 1-ին խաղակեսը կարծես դեժավյու լիներ. նորից Ջիբրալթարը հաշիվը բացեց, և հայ ֆուտբոլիստները ոչ մի կերպ չէին կարողանում կարգավորել խաղը և պատասխան գնդակը խփել: Միայն 27-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը խփեց մեր հավաքականի առաջին գնդակը: Իսկ ահա երկրորդ խաղակեսի սկիզբը Յուրա Մովսիսյանի բենեֆիսն էր. ընդամենը 6 րոպեում նա երեք անգամ գրավեց ջիբրալթարցիների դարպասը՝ դառնալով պոկերի հեղինակ: Մինչև հանդիպման ավարտը կողմերը մեկական գոլ խփեցիՆ. մեր հավաքականի կազմում աչքի ընկավ Քարտաշյանը, իսկ հանդիպման վերջակետը վերջին վայրկյաններին դրեց Ալեքսանդր Կարապետյանը՝ 6:2: Այսպիսով, Հայաստանի հավաքականը այս հաղթանակից հետո վաստակեց 9 միավոր և բարձրացավ 2-րդ տեղ: Շատ մեծ հույսեր ունեինք, որ զուգահեռ խաղում Մակեդոնիայի հավաքականը կպարտվի Լիխտենշտեյնին, սակայն դա տեղի չունեցավ. մակեդոնացիները հաղթեցին 2:0 հաշվով, վաստակեցին 12 միավոր և Ջիբրալթարի հետ վերջին խաղում նրանց բավարար է ոչ-ոքի՝ 1-ին տեղ գրավելու համար: Ահա թե ինչպիսի նշանակություն ունեցավ Ջիբրալթարից կրած պարտությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր