211652_close_icon
views-count16121 դիտում article-date 22:19 16-11-2018

Մարտակերտում անց է կացվել տղամարդկանց վոլեյբոլի շրջանային առաջնություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում կազմակերպվել եւ անց է կացվել տղամարդկանց վոլեյբոլի շրջանային մրցումներ, որը կազմակերպվել էր Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի սպորտի գծով գլխավոր մասնագետ Նիկոլայ Ավագիմյանի կողմից: Տղամարդկանց վոլեյբոլի շրջանային առաջնությունը նպատակ ունի համալրել շրջանի թիմի կազմը, բարձրացնել մարզիկների մարզական վարպետությունը, բնակչության շրջանում զարգացնել ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի դերը, նպաստել շրջանում վոլեյբոլի մասսայականացմանը: Տղամարդկանց վոլեյբոլի շրջանային առաջնությանը մասնակցել են Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 դպրոցի, Մարտակերտի վոլեյբոլի հավաքական թիմը, Մաղավուզի Մհեր Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցի, Ներքին Հոռաթաղի Գառնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի եւ <<ՋՐԱԲԵՐԴՇԻՆ>> ՓԲԸ-ի թիմերը: Համառ պայքարում 1-ին տեղ է գրավել Մաղավուզի Մհեր Դանիելյանի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղ Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 դպրոցի եւ 3-րդ տեղ Մարտակերտի վոլեյբոլի հավաքական թիմը: Մրցանակային տեղեր գրաված թիմերը Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի կողմից պարգեւատրվել են պատվոգրերով, իսկ 1-ին տեղ գրաված թիմը շրջանային Արհմիության կողմից պարգեւատրվել է գավաթով: Թվով 10 հոգի ս.թ. նոյեմբերի 26-30-ը կմասնակցեն տղամարդկանց միջեւ վոլեյբոլի ԱՀ հանրապետական մրցումներին: Լուսինե Զաքարյան, Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթ

Նմանատիպ նյութեր