211652_close_icon
views-count53789 դիտում article-date 22:04 16-11-2018

Արտակարգ դեպք Արտաշատի զինկոմիսարիատում. 38-ամյա քաղաքացին դիմել է ոստիկանություն, որ զինկոմիսարիատում կապիտանը ծեծի է ենթարկել իրեն և կոտրել քիթը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 15-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Աթաբեկյան 135 հասցեում գտնվող Արտաշատի զինկոմիսարիատում վիճաբանություն- ծեծկռտուք է տեղի ունեցել Արտաշատ քաղաքի բնակիչ, 28-ամյա Հարություն Եղիազարյանի և Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ, 38-ամյա Գեղամ Բաղդասարյանի միջև: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանություն-ծեծկռտուքից հետո Գ. Բաղդասարյանը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Արտաշատի զինկոմիսարիատում իրեն ծեծի են ենթարկել և կոտրել քիթը: Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության վարչության Արարատի մարզային Ռազմական ոստիկանություն, քանի որ պարզվել է, որ ծեծկռտուքի մասնակից, Հ. Եղիազարյանը ծառայում է Արտաշատի զինկոմիսարիատում՝ որպես տրանսպորտի բաժանմունքի պետ՝ կոչումով կապիտան է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր