211652_close_icon
views-count24094 դիտում article-date 18:47 16-11-2018

Ծառերի սպանդ Կոտայքի մարզում. հեղինակներն են՝ ՍՊԸ-ի տնօրեն, կարգավորիչ և էլեկտրատեխնիկայի ինժեներ. Աբովյանի ոստիկանները նրանց ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել են Աբովյանում ծառերի սպանդ իրականացնող անձանց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:30-ի սահմաններում համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը շրջայց կատարելու ընթացքում նկատել է , որ Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում գործող CPS բենզալցակայանի հարևանությամբ հաստաբուն ծառ է կտրված: Տեսուչը կարճ ժամանակում պարզել է, որ ծառի նկատմամբ վանդալիզմը կատարել է Աբովյան քաղաքի 3-րդ Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 33-ամյա Վահագն Խաչատրյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է «Վի Էյչ Քեյ» ՍՊԸ-ի տնօրեն: Նույն օրը Կոտայքի բաժնի ոստիկանները Աբովյան քաղաքի՝ դեպի Ջրաբեր տանող ճանապարհին գտնվող անտառում ծառերի սպանդ կատարելիս բռնել են Աբովյան քաղաքի Սարալանջի 10-րդ փողոցի բնակիչներ, 49-ամյա Վարդգես Հարությունյանին և 24-ամյա Հայկ Հարությունյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ եթե ոստիկանները օպերատիվ չարձագանքեին ու տաք հետքերով չբռնեին Վ. և Հ. Հարությունյաններին, ապա նրանց կողմից բենզասղոցով կտրած 2 հաստաբուն ծառերին կավելանային ևս մի քանիսը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծառերի սպանդ իրականացնող Վ. և Հ. Հարությունյանները հայր ու որդի են: Հայրը աշխատում է «Սարանիստ» ՍՊԸ-ում՝ որպես կարգավորիչ, իսկ տղան՝ էլեկտրատեխնիկայի ինժեներ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր