211652_close_icon
views-count987 դիտում article-date 15:32 16-11-2018

Երիտասարդը կամավոր հանձնել է հրացան ու փամփուշտներ

«Զինանոց-2018» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 15-ին, ժամը 19.00-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Նարեկ Բ.-ն և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի, երկփողանի կարճացված հրացան, ինքնաձիգի փամփշտատուփ, 7.62 մմ տրամաչափի 43 փամփուշտ և հայտնել, որ հայտնաբերվածը պատկանել է հանգուցյալ հորը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր