211652_close_icon
views-count1437 դիտում article-date 15:58 16-11-2018

Քրեական հետախույզները հետախուզվողին հայտնաբերեցին Մոսկվայում

ՌԴ մայրաքաղաք Մոսկվա գործուղված ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի և ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ ծառայողները Լուռու մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս նոյեմբերի 15-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զվենիգորոդ քաղաքային շրջանի Սուպոնևո միկրոշրջանի 6-րդ մասնաշենքի մոտից հայտնաբերել են 1972 թ. ծնված Մանվել Հ.-ին, որը 2017թ. սեպտեմբերի 7-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ, 9-րդ և 14-րդ կետերի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր