211652_close_icon
views-count1570 դիտում article-date 16:37 16-11-2018

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 15-ին, ժամը 02.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայում բախվել է կայանված «ԳԱԶ-2213» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով երկու վարորդներն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 15-ին, ժամը 16.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 15-ին, ժամը 08.10-ին, Երևանի Մ.Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 11-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 15-ին, ժամը 01.50-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է գովազդային վահանակին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 15-ին, ժամը 01.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի շենքերից մեկի դիմաց բախվել է պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 15-ին, ժամը 19.30-ին, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ. վարորդներից մեկի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 15-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Գառնի գյուղում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 16-ին, ժամը 02.30-ին, Երևան-Աշտարակ ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107», «Օպել» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 15-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, տեղափոխել հիվանդանոց ու ներկայացել ոստիկանության բաժին: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 15-ին ժամը 20.30-ի սահմաններում «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվադանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր