211652_close_icon
views-count4767 դիտում article-date 13:18 16-11-2018

Խորվաթիան հրաշք գործեց Զագրեբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆանտաստիկ ընթացք ունեցավ Ազգերի լիգայի մրցաշարի Խորվաթիա-Իսպանիա հանդիպումը: Իսպանացիները, որոնք սեփական հարկի տակ 6:0 հաշվով հաղթել էին աշխարհի փոխչեմպիոնին, մտադիր էին խմբում իրենց հարցերը լուծել նաև Զագրեբում: Սակայն այս անգամ Խորվաթիան իսկական ճակատամարտ տվեց: Թիմին միայն հաղթանակ էր անհրաժեշտ՝ խմբում 1-ին տեղ գրավելու համար և խորվաթները բացառիկ կամային հատկանիշներ ցույց տվեցին: Խորվաթիան երկու անգամ հաշվի մեջ առաջ անցավ, Իսպանիան երկու անգամ էլ արդյունավետ պատասխանեց: Սակայն խաղի վերջին վայրկյաններին խորվաթների հզոր գրոհն ի վերջո ավարտվեց հաջողությամբ՝ հաղթական գոլը խփեց Տին Եդվայը՝ 3:2: Այսպիսով, Խորվաթիան այս հաղթանակից հետո խմբում անհուսալի ետնապահից դարձավ 1-ին տեղի հավակնորդ: Իսպանիան ավարտեց մրցելույթները՝ 6 միավորով: Իսկ ահա Խորվաթիան և Անգլիան դեռ պետք է հանդիպեն անգլիացիների հարկի տակ: Դա խմբի վերջին խաղն է: Նրանք ունեն 4-ական միավոր, ինչը նշանակում է, որ այս հանդիպման հաղթողը խմբում կգրավի 1-ին տեղը, իսկ ոչ-ոքիի դեպքում՝ Իսպանիան: Պարզապես եզրափակիչ հանդիպման կարգավիճակ է ունենալու Անգլիա-Խորվաթիա հանդիպումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր