211652_close_icon
views-count1366 դիտում article-date 13:49 16-11-2018

ՄԻՊ ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շուրջօրյա մոնիտորինգ կանցկացնեն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախընտրական քարոզարշավի շուրջօրյա մոնիտորինգ կանցկացնեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Հավելեց, որ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, իսկ հաջորդ շաբաթ ՄԻՊ աշխատակազմը խմբի գործունեության մասին հայտարարությամբ հանդես կգա։ «Նախընտրական քարոզարշավի ընթացքում աշխատելու ենք շուրջօրյա»,–ասաց Ա. Թաթոյանը ընդգծեց, որ հատուկ ուշադրություն է դարձվելու լրագրողների ու դիտորդների իրավունքներին։

Նմանատիպ նյութեր