211652_close_icon
views-count7144 դիտում article-date 10:57 16-11-2018

Տարոն Մարգարյանն ազատ տեղաշարժի իրավունքով մեկնել է Մոսկվա․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեկ համացանցում հայտնվել են Տարոն Մարգարյանի լուսանկարները, որոնք ուղեկցվում են հետևյալ գրառմամբ. «Երեկ Տարոն Մարգարյանը մեկ­նեց Մոսկվա: Ըստ լուրերի՝ մշտական բնակության: Շերեմետևո օդանավակա­յանում՝ էկոնոմ կլաս»: Նախկին քադաքապետի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանը, մեկնաբանելով այդ լուսանկարներն ու տեղեկությունները, նշեց. «ՀՀ ցանկացած քաղաքա­ցի իրավունք ունի ազատ տեղաշարժի, ինչը բնավ չի նշանակում, որ տվյալ տեղաշարժը կարելի է դիտարկել որպես երկրից ընդմիշտ հեռանալ կամ այլ երկրում մշտական բնակություն հաստատել: Տարոն Մարգարյանը ապրել, ապրում ու ապրելու է Երևանում»: Թե ինչ նպատակով ու ինչ ժամկետով է Տարոն Մարգարյանը մեկնել Հայաստանից, Գևորգյանը չմանրամասնեց»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր