211652_close_icon
views-count3085 դիտում article-date 10:27 16-11-2018

ԱԺ ընտրություններին համամասնական ընտրացուցակներում ընդգրկված է 1495 թեկնածու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին միայն համամասնական ընտրացուցա­կով մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուների թիվը, նախորդի համեմատ, բավական շատ է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարի համամասնական ընտրացուցակներում ընդգրկված է 1495 թեկնածու, մինչդեռ 2017թ. ԱԺ ընտրություններում թեկնածուների թիվը 1407 էր: Այս ընտրություններին թեկնա­ծուների թվի ավելացումը միանգամայն հասկանալի է. մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ, մինչդեռ նախորդ տարի ընտրություններին մասնակցում էր 8 ուժ: Նշենք, որ համամասնական թեկնածուների թվով առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝ 183 հոգի, ՀՀԿ-ն ներկայացրել է 125 հոգանոց ցուցակ, ԲՀԿ-ն՝ 175 թեկնածու, «Սասնա Ծռերը»՝ 175 թեկնածու: ՀՅԴ թեկնածուների թիվը 152 է, «Լուսավոր Հայաստան»-ինը՝ 155: «Մենք» դաշինքի թեկնածուները 144 հոգի են, ՕԵԿ-ինը՝ 137, «Քաղաքացու որոշում» կուսակցությանը՝ 81, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուները ևս 81-ն են, «Հայաստանի Քրիստոնեաժողովրդավարական կուսակցությանը»՝ 87 հոգի: Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածունե­րին, ապա ԿԸՀ-ն դեռ չի հրապարակում նրանց թիվը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր