211652_close_icon
views-count12011 դիտում article-date 23:26 15-11-2018

«Մանվել Գրիգորյանի գործով՝ դատարանը գտնվում է գործադիրի իշխանության տակ՝ իր բոլոր բացասական հետևանքներով». պաշտպան. 168.am

[url=https://168.am/2018/11/14/1041553.html?fbclid=IwAR3o-_VI8WluhMVSng2Hdmx_pQbGqG-PKmpLT5EhTzQnJptc2KprY0eqykA#.W-xH-OTMNfw.facebook]168.am[/url]-ը գրում է. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ անդրադարձել էր ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին. «Անկախ բոլոր հանգամանքներից, անկախ հանցագործության բնույթից, որում մեղադրվում է անձը, պետք է տրամադրվի պատշաճ բժշկական օգնություն, եթե ազատազրկման վայրում՝ կալանքի տակ գտնվելիս, ունի առողջական խնդիրներ։ Չգիտեմ, ինչքանով են հավաստի տարածվող լուրերը կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման մասին, սակայն, Արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը պետք է հստակ և հիմնավոր տեղեկություններ տրամադրեն հանրությանը կալանքի տակ գտնվող անձի առողջական վիճակի և տրամադրվող բժշկական օգնության վերաբերյալ»,- գրառման մեջ ասել էր Ա. Սաքունցը և Արդարադատության նախարարությանը և քրեակատարողական ծառայությանը հորդորել էր, որպեսզի հրապարակեն անհրաժեշտ տեղեկությունը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և տրամադրվող բժշկական համարժեք օգնության վերաբերյալ: Մանրամասներն՝ [url=https://168.am/2018/11/14/1041553.html?fbclid=IwAR3o-_VI8WluhMVSng2Hdmx_pQbGqG-PKmpLT5EhTzQnJptc2KprY0eqykA#.W-xH-OTMNfw.facebook]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր