211652_close_icon
views-count33401 դիտում article-date 22:38 15-11-2018

Երևանում՝ Նորք-Մարաշ վարչական շրջանում, թալանել են Անշարժ գույքի բորսայի տնօրենի տունը. գողացված ոսկեղենը կազմում է մի քանի միլիոն դրամ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչ, 63-ամյա Արտյոմ Պրիբիլսկինի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ նոյեմբերի 14-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ նույն օրը ժամը 13:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Նորքի այգիներում գտնվող իր տան առաջին հարկի պատուհանը, ներս մտել, բարձրացել 2-րդ հարկ և այնտեղից հափշտակել իր կնոջը պատկանող ոսկյա զարդերը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև քննչական բաժնի խումբը և փորձաքրեագետը: Ըստ նախնական տեղեկությունների՝ գողացված ոսկեղենը կազմում է մի քանի միլիոն դրամ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Պրիբիլսկին ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը Անշարժ գույքի բորսայի տնօրեն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր