211652_close_icon
views-count3342 դիտում article-date 21:38 15-11-2018

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրեր

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր գրասենյակում հյուրընկալել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, հանդիպմանը քննարկել են տիկին Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների՝ Արցախում իրականացվելիք գործունեության հնարավոր ուղղությունների հարցը: Ա. Հակոբյանն ընդգծել է, որ Արցախը լինելու է նշյալ հիմնադրամների ծրագրերի անբաժանելի մասը: Երկուստեք շեշտադրվել է մարդու իրավունքներին և մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերի կարևորությունը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև «Կանայք հանուն խաղաղության» արշավի վերաբերյալ՝ կարևորելով Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության խնդիրների միջազգայնացումը և Արցախի միջազգային ընդգրկվածության աստիճանի բարձրացումը:

Նմանատիպ նյութեր