211652_close_icon
views-count2175 դիտում article-date 18:56 15-11-2018

Ռիբերին հրապարակավ ներողություն է խնդրել լրագրողից, որին ապտակել էր

«Բավարիան» իր պաշտոնական կայքում տեսանյութ է հրապարակել, որտեղ կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հրապարակավ ներողություն է խնդրում լրագրող Պատրիկ Գիյույից: Ֆրանսիացի ֆուտբոլիստը լրագրողին ապտակել էր Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղից (2:3) հետո: «Ես հանդիպում եմ ունեցել Պատրիկ Գիյույի հետ, լավ է, որ նա Մյունխեն եկավ: Մենք երկար զրուցեցինք Դորտմունդում խաղից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Անկասկած, ես սխալ վարվեցի: Ես խաղից հետո շատ նյարդայնացած էի: Ես ներողություն եմ խնդրել Պատրիկից և նրա ընտանիքից: Հուսով եմ, որ մենք այս պատմությունը ետևում կթողնեն: Հենց այդ պատճառով էլ այս հանդիպումը կարևոր էր իմ համար և նրա համար», ասել է Ռիբերին: Տեսանյութը՝ [url=https://fcbayern.com/fcbayerntv/de/video/2018/11/ribery-entschuldigt-sich-bei-tv-experten]այստեղ.[/url]

Նմանատիպ նյութեր