211652_close_icon
views-count20363 դիտում article-date 17:11 15-11-2018

Վաչագան Ղազարյանը կալանավորվել է

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը կալանավորվել է, այս մասին [url=https://www.tert.am/am/news/2018/11/15/Vachagan-ghazaryan/2845774]Tert.am[/url]-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից: Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասել էր, որ Վաչագան Ղազարյանը կկալանավորվի։ «Վճռաբեկ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու»,- ասել էր Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանն ազատ էր արձակվել Վերաքննիչ դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավի դիմաց: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/15/Vachagan-ghazaryan/2845774]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր