211652_close_icon
views-count2234 դիտում article-date 10:53 15-11-2018

Ինչ են ակնկալում Եվրոպայում Հայաստանի ընտրական գործընթացներից․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մեզ հետ զրույցում լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասաց, որ Եվրոպայում հետևում են ներքաղաքական զարգացումնե­րին և սպասում ընտրությունների արդյուն­քում ձևավորվելիք խորհրդարանի աշխա­տանքին ու ներքաղաքական կյանքի կայու­նացմանը: Ըստ նրա, Եվրոպայում մասնավո­րապես հետաքրքրությունը պայմանավորված է այն երկկողմ ծրագրերով, որոնք կան Հա­յաստանի և Եվրամիության օրակարգում: Զաշտովտի խոսքով, այս ընթացքում ծրագրերն ակտիվ առաջ չեն ընթացել, ՀՀ-ԵՄ համաձայնագրում, որոշ տեղեկությունների համաձայն, փոփոխություններ են տեղի ունե­նում, մշակվում, և այլն: «Եվրամիությանը հետաքրքրում է, որ­պեսզի համագործակցությունը կայուն շա­րունակվի, հետաձգումներ չլինեն, քանի որ դրանք կարող են կիսատ թողնել սկսված կարևոր գործընթացները Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում: Եվրամիության համար կարևոր են ժամ­կետները, դրանց պահպանումը, երբ դրանք խախտվում են, լուրջ խնդիրներ են առաջա­նում: Հուսանք, որ ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա»,- ասաց Զաշտովտը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր