211652_close_icon
views-count3328 դիտում article-date 10:44 15-11-2018

ՊԵԿ-ը պետք է ճշտի կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե՞ կենդանի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրություն ունեցող «Արմոն» ընկերությունն այդ ծրագիրն իրականացնելիս բախվել է զավեշտալի իրավիճակի: Ընկերու­թյան հիմնադիր Խաչիկ Սարգսյանը պատմել է, որ իրենք փորձել են Հայաստան կոկորդիլոսի ձու ներկրել, սա­կայն թույլ չեն տվել, քանի որ ՊԵԿ-ը դեռ չի որոշել՝ դրանք կենդանո՞ւ, թե թռչունի ձվեր են: «Օրենսդրական կարգով չկա ֆիքսված կոկորդիլոսի ձու, դե պարզ է, որ այս ընթացքում ոչ ոք չի ներկրել, ոչ ոք չգիտի: Ես չեմ մեղադրում ՊԵԿ-ին, որովհետև Հայաստանում սա առաջին դեպքն է, պետք է ճշտեն՝ դա թռչո՞ւն է, թե կեն­դանի: ... Մինչև այսօր մեզ չեն պատասխանում կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե կենդանի: Հիմա այդ ձուն բերում ենք ի՞նչ օրենքով, ինչպե՞ս ենք անելու: Ձվի սերտիֆիկատ ես ինչպե՞ս բերեմ, կոկորդիլոսին ասեմ՝ ինձ սերտիֆի­կատ տուր, որ դու ձո՞ւ ես տալիս: Ախր դա չես բերում, որ շուկայում վաճառես: Այստեղ օրենքների հստակու­թյուն չկա, ոչ մեկի մեղքը չէ»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր