211652_close_icon
views-count5472 դիտում article-date 10:28 15-11-2018

Ալիևը զարմանում է, որ դժգոհությունները ներկայացվում են միայն Բելառուսին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Մինսկի և Բաքվի միջև ռազմական համագործակցությունը կշարունակվի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչի հետ հանդիպմանը: «Ոչ պա­կաս կարևոր գործոն է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը: Մենք ռազմական տեխնիկա ենք ձեռք բերում Բելառուսից և շատ գոհ ենք որակից ու ցուցանիշներից: Հայաստանում դա «հոգեկան խանգարմունքի նոպաների» տեղիք է տալիս, ինչը չափազանց զարմանալի է, քանի որ Ադրբեջանը զենք գնում է ոչ միայն Բելառուսից: Ադրբեջանի ռազմատեխնիկայի ամենախոշոր մատակարարը Ռուսաստանն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ ծավալի ռազմատեխնիկա է ձեռք բերում Թուր­քիայից, Իսրայելից, Պակիստանից, եվրոպական երկրներից, «ուստի զարմանալի է, որ դժգոհություններ ներ­կայացվում են բացառապես միայն Բելառուսին»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր