211652_close_icon
views-count2960 դիտում article-date 10:06 15-11-2018

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան և Տավուշի մարզի Բերդ քաղաքներում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր