211652_close_icon
views-count7672 դիտում article-date 11:14 15-11-2018

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Նոյեմբերի 14-ին, ժամը 22:41-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան–Զանգեր ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 164-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2105 մակնիշի ավտոմեքենան: Տեղում Վայքի ՃՇՇ-ի աշխատակիցներն իրականացրել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր