211652_close_icon
views-count5781 դիտում article-date 22:52 14-11-2018

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչը կուսակցությունից հեռանում է նեղացած. Aravot.am

[url=https://www.aravot.am/2018/11/14/993451/?fbclid=IwAR398CipeUBCaDYOTv_C9cjoOVrRkMu9GxD4ni0J_pf4-FM6SAsw7OeEYZQ]Aravot.am-[/url]ը գրում է. ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գեւորգ Աճեմյանն այսօր կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: Նա կուսակցությունից հեռանում է նեղացած: Քիչ առաջ ուղիղ եթերով նա պատմեց կուսակցությունը լքելու պատճառների մասին: Ըստ նրա՝ տասնհինգ օր առաջ Տարածքային կառավարման նախարարը՝ Սուրեն Պապիկյանը, «Իմ քայլը» Դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, կուսակցության աշխատանքային խմբում հայտնել էր, որ բոլոր նրանք, որոնք ուզում են առաջիկա խորհրդարանական ընտրություններում թեկնածություն առաջադրել, թող հայտնեն դրա մասին: Աճեմյանը հայտնել է, որ վարկանիշային ընտրակարգով ցանկանում է առաջադրվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Սուրեն Պապիկյանն էլ հայտնել է, որ իր թեկնածությունը հաստատված է, կարող է նախապատրաստական աշխատանքները սկսել: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/11/14/993451/?fbclid=IwAR398CipeUBCaDYOTv_C9cjoOVrRkMu9GxD4ni0J_pf4-FM6SAsw7OeEYZQ]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր