211652_close_icon
views-count2071 դիտում article-date 20:02 14-11-2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ. ԿԸՀ

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առաջադրվելու համար ԿԸՀ է դիմել 11 քաղաքական ուժ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Արմեն Սմբատյանը հայտնեց, որ ընտրություններին մասնակցելու համար առաջադրման հայտ են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Արմեն Սմբատյանը վստահեցրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացմանը: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միշտ պատրաստ է», ասաց Սմբատյանը:

Նմանատիպ նյութեր